NIC’S-ը կրեատիվ գործակալություն է Երևանում։ Աշխատում ենք չորս ուղղությամբ՝ ինֆլուենսեր մարքեթինգ, կրեատիվի մշակում, վիդեո պրոդաքշն ու քոնթենթ մարքեթինգ։ Մշակում ենք գովազդային արշավներ, գրում սցենարներ ու կառուցում կրեատիվ ռազմավարություն։ Նկարահանում ենք TV և առցանց գովազդ ու ինֆլուենսերների և մեդիա գործընկերների հետ ստեղծում բրենդային քոնթենթ։
ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ինֆլուենսեր մարքեթինգ
Բրենդները կապում ենք այն ինֆլուենսերների հետ, որոնց լսարանը վստահում է։
Քոնթենթ ինֆլուենսերների հետ։ Բրենդի պատմությունը ներկայացնում ենք հեղինակի սեփական ոճով։
KOL մենեջմենթ։ Գտնում ենք համապատասխան ինֆլուենսերներին, բանակցում ու համակարգում համագործակցությունը։
Արշավների մշակում։ Ինֆլուենսեր ռազմավարությունից մինչև հաշվետվություն ու արդյունքների վերլուծություն։
Կրեատիվի մշակում
Մտածում ենք գաղափարներ, որոնք օգնում են բրենդներին առանձնանալ։
Կրեատիվ արշավներ։ Մշակում ենք արշավը՝ ինսայթից մինչև իրականացում։
Հատուկ նախագծեր։ Բրենդային համագործակցություններ ու նախագծեր մի քանի հարթակի համար։
Սցենարներ։ Գրում ենք գովազդային հոլովակների, բրենդային հաղորդումների ու ինֆլուենսերների քոնթենթի սցենարներ։
Կրեատիվ վերահսկում։ Պրոդաքշնի ընթացքում հետևում ենք, որ արդյունքը համապատասխանի բրենդի նպատակին։
Վիդեո պրոդաքշն
Տեսանյութեր ենք արտադրում տարբեր հարթակների ու լսարանների համար։
Ինֆլուենսերների քոնթենթ։ Կարճ հոլովակներ Instagram-ի, TikTok-ի ու YouTube-ի համար՝ հեղինակի ոճով։
OLV (առցանց գովազդ)։ Հոլովակներ, որոնք հարմարեցված են թվային հարթակին ու արշավի նպատակին։
Հեռուստագովազդ։ Մշակում ենք գաղափարը և նկարահանում հոլովակը։
SMM քոնթենթ։ Մտածում ու նկարում ենք վիդեո ձևաչափեր, որոնք ներգրավում են սոցցանցերի լսարանին։
Քոնթենթ մարքեթինգ
Պատմությունների միջոցով օգնում ենք բրենդներին երկար կապ պահել իրենց լսարանի հետ։
Քոնթենթի ռազմավարություն ու արտադրություն։ Պլանավորում ու պատրաստում ենք տեսանյութեր և սոցցանցերի նյութեր։
Կրեատիվ ինտեգրումներ։ Բրենդը տեղավորում ենք համապատասխան հաղորդումներում ու ձևաչափերում։
Հովանավորություն։ Կազմակերպում ենք համագործակցություն մեդիա նախագծերի ու քոնթենթ ստեղծողների հետ։
Նարեկը սկսել է հեռուստատեսությունից՝ 2007-ին որպես պրոդյուսեր։ Հեռուստատեսության փորձը բերել է թվային մարքեթինգ։ Նրա հիմնական ուղղություններն են քոնթենթի ստեղծումն ու գովազդային հոլովակների արտադրությունը։
Արշակ Աբգարյան
Հիմնադիր
Արշակը թվային մարքեթինգում է 2013-ից։ Սկսել է կայքեր մշակելուց, հետո անցել թվային կրեատիվ արշավների մշակմանը։ Աշխատել է ռուսաստանյան շուկայի խոշոր գովազդատուների հետ։